ԲԱԿԵՐ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ բանկային համակարգի համախառն ակտիվներն I եռամսյակի ընթացքում ավելացել են 4,5%-ով

27.05.2010 17:28

ՀՀ բանկային համակարգի համախառն ակտիվներն I եռամսյակի ընթացքում ավելացել են 4,5%-ով

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի համախառն  ակտիվները 2010 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ավելացել են 4,5 տոկոսով կամ 61,1 մլրդ դրամով ՝ 2010թ.-ի մարտի 31-ի դրությամբ կազմելով 1418,2 մլրդ դրամ (աճը տարվա ըթնացքում՝ 24,24%):

Համաձայն «ԱՌԿԱ» գործակալության կողմից բանկերի 2010 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշների տվյալների վերլուծության` ընդհանուր ակտիվների մեծությամբ հայկական բանկերի առաջատարն է «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկը»։
Մարտի 31-ի դրությամբ այդ բանկի ակտիվների ծավալը հասել է 174,4 մլրդ դրամի՝  եռամսյակի ընթացքում ավելանալով 8,39 տոկոսով։ Հայաստանի բանկային համակարգի համախառն ակտիվներում «ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» մասնաբաժինը կազմում է ընդհանուր մեծության 12,3 տոկոսը։

Ըստ ակտիվների ծավալի առաջատարների թվում են HSBC Բանկ Հայաստանը՝ 138,8 մլրդ դրամ (տեսակարար կշիռը՝ 9,79 տոկոս), ՎՏԲ Հայաստան Բանկը՝ 125,6 մլրդ դրամ (8,85%), Արդշինինվեստբանկը՝ 118,1 մլրդ դրամ (8,33 տոկոս) Հայբիզնեսբանկը՝ 115,8 մլրդ դրամ (8,17 տոկոս): Բանկային համակարգի բոլոր ակտիվների շուրջ 47,44 տոկոսը կենտրոնացված է այս հինգ բանկերում, որոնք առաջատարներն են ըստ այս ցուցանիշի։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ՀՀ բանկային համակարգի համախառն ակտիվներն I եռամսյակի ընթացքում ավելացել են 4,5%-ով

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024