ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի բժշկական ապահովագրման շուկան զարգացման իրական հնարավորություններ ունի

03.08.2012 17:55

Հայաստանի բժշկական ապահովագրման շուկան զարգացման իրական հնարավորություններ ունի

«ԱՌԿԱ» գործակալության հարցազրույցը «Նաիրի Ինշուրանս»  ԱՍՊԸ–ի գործադիր տնօրեն Դավիթ Բաղդասարյանի հետ

«ԱՌԿԱ». Օրերս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը «Նաիրի Ինշուրանս» ընկերության հետ առողջության կամավոր ապահովագրության մասին պայմանագիր կնքեց, որի շրջանակներում կապահովագրվի ԶՊՄԿ-ի 3,5 հազար աշխատակիցների և նրանց ընտանիքների (ավելի քան 10 հազար քաղաքացի) առողջությունը: Կարո՞ղ եք առավել մանրամասն ներկայացնել ստորագրված փաստաթղթի էությունը։

Բաղդասարյան. Հայաստանում արդեն սկսվել է ձևավորվել բժշկական ապահովագրության շուկան, որը տվյալ պահին գտնվում է զարգացման փուլում։ Շատ գործատուներ են դիմում իրենց աշխատակիցների սոցիալական խնդիրների լուծման քաղաքակիրթ միջոցին, որի վառ օրինակն է առողջության ապահովագրումը։ Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկը հանդիսանալով՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կարևոր քայլի է դիմել, որը թույլ կտա իր աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին օգտվել  բժշկական ապահովագրության ծառայություններից։ «Նաիրի Ինշուրանսը» իր կողմից ապահովագրական ծածկույթի լայն հատված ներառող փաթեթ է առաջարկել։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, Հարցազրույց, Նորություններ | Comments Off on Հայաստանի բժշկական ապահովագրման շուկան զարգացման իրական հնարավորություններ ունի

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024