բանկային կոնգրես թեմյով բոլոր նորությունները

ՀՀ ԿԲ նախագահը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք բանկային կոնգրեսին

29.06.2016 17:49

ՀՀ ԿԲ նախագահը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք բանկային կոնգրեսին

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ մասնակցելու է «Ֆինանսական շուկայի զարգացման հեռանկարները» խորագրով միջազգային բանկային 25-րդ կոնգրեսին, հաղորդում է ԿԲ-ի մամուլի ծառայությունը։

Կոնգրեսի ընթացքում քննարկվելու են համաշխարհային տնտեսական աճի և ֆինանսական կայունության, գլոբալ անորոշության շրջանում դրամավարկային քաղաքականության, բանկային գործի, ապահովագրական շուկայի կարգավորման կատարելագործման, վարկանիշային տեղեկությունների օգտագործման, ֆինանսական ծառայությունների սպառողների և ներդրողների իրավունքերի պաշտպանության, ֆինանսական կոնգլոմերատների վերաբերյալ հարցեր:

Հաղորդագրության համաձայն, միջոցառման շրջանակում նախատեսված է Արթուր Ջավադյանի հանդիպումը ՌԴ կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինայի հետ: -0-

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ ԿԲ նախագահը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք բանկային կոնգրեսին

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024