ԲԱՆԿԱՅԻՆ թեմյով բոլոր նորությունները

Ֆիզիկական անձանց բանկային ավանդներրի ապահովագրության չափի կրկնակի ավելացումը կբարձրացնի Հայաստանի բանկային համակարգի կայունությունը. Գուսև

25.03.2015 21:44

Ֆիզիկական անձանց բանկային ավանդներրի ապահովագրության չափի կրկնակի ավելացումը կբարձրացնի Հայաստանի բանկային համակարգի կայունությունը. Գուսև

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Ֆիզիկական անձանց բանկային ավանդներրի ապահովագրության չափի կրկնակի ավելացումը կբարձրացնի Հայաստանի բանկային համակարգի կայունությունը, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՎՏԲ–Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն–տնօրինության նախագահ Յուրի Գուսևը։

Հայաստանի կառավարությունը մարտի 19–ին հավանություն է տվել «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագծին, որով առաջարկվում է կրկնապատկել ներկայումս գործող երաշխավորված բանկային ավանդի հատուցման չափերը։ Հայաստանում այժմ երաշխավորված են բանկերում պահվող ֆիզիկական անձանց 4 մլն դրամ դրամային և 2 մլն դրամին համարժեք տարադրամային խնայողությունները։ Իսկ պատգամավորներն առաջարկում են կրկնապատկել երաշխավորված գումարը` այն հասցնելով մինչև 8 մլն դրամի և 4 միլիոնի` համապատասխանաբար։

Գուսևի խոսքով, բանկը ողջունում է Կենտրոնական բանկի, կառավարության և բանկային հանրության` Հայաստանի բանկային համակարգի կայունությանն ուղղված բոլոր գործողությունները։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Ֆիզիկական անձանց բանկային ավանդներրի ապահովագրության չափի կրկնակի ավելացումը կբարձրացնի Հայաստանի բանկային համակարգի կայունությունը. Գուսև

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024