բանկերի մամուլի վարկանիշ թեմյով բոլոր նորությունները

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի III եռամսյակի մամուլի վարկանիշը

13.10.2016 12:31

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի III եռամսյակի մամուլի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2016 թ.–ի երրորդ եռամսյակի մամուլի վարկանիշը, որի արդյունքներով առաջատարներն են 1. ՎՏԲ–Հայաստան Բանկը 2. Արարատբանկը, 3. Յունիբանկը, 4. Հայէկոնոմբանկը, 5. Ամերիաբանկը։

Այս տարվա երրորդ եռամսյակում բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը (ԸՎՑ), որը բնութագրում է տեղեկության որակը՝ կախված դրա ուղղվածությունից, կազմել է 825,29` 2015 թ.–ի նույն ցուցանիշի համեմատ նվազելով 26,5 տոկոսով (բոլոր բանկերի ԸՎՑ–ն 2015 թ.–ի երրորդ եռամսյակում կազմել է 1122,9)։ Միաժամանակ, 2016 թ.–ի երկրորդ եռամսյակի համեմատ, բանկերի ԸՎՑ–ն նվազել է 52,2 տոկոսով (բոլոր բանկերի ԸՎՑ–ն 2016 թ.–ի երկրորդ եռամսյակում կազմել է 1725,3)։

Հարկ է նշել, որ 2016թ.–ի երրորդ եռամսյակի համար Հայաստանի բանկերի մամուլի վարկանիշում 19 առևտրային բանկերից միայն 12 բանկ է մամուլի ստացման տվյալներ գրանցել։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի III եռամսյակի մամուլի վարկանիշը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2016թ.–ի I եռամսյակի մամուլի վարկանիշը

14.04.2016 15:34

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2016թ.–ի I  եռամսյակի մամուլի վարկանիշը

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2016 թ.–ի առաջին եռամսյակի մամուլի վարկանիշը։ Ըստ այդ ամփոփագրի, առաջատար են դարձել 1. Ամերիաբանկը 2. ՎՏԲ–Հայաստան Բանկը, 3. Արմսվիսբանկը, 4. Մելլաթ բանկը 5. Անելիք բանկը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2016թ.–ի I եռամսյակի մամուլի վարկանիշը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024