ԲԱՆԿ. ՄԵՆԱՏՆՏԵՍ թեմյով բոլոր նորությունները

Անելիք բանկը հատուկ վարկեր է առաջարկում մենատնտեսներին

27.10.2015 14:06

Անելիք բանկը հատուկ վարկեր է առաջարկում մենատնտեսներին

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Անելիք բանկը նոր վարկեր է առաջարկում գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողներին «Գյուղական ֆինանսավորման կառույց» և «Հազարամյակի մարտահրավերներ» համաձայնագրի վարկային ծրագրերի շրջանակում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Հաղորդման համաձայն, վարկային միջոցները տրամադրվում են կապիտալ ներդրումների, սերմերի ձեռքբերման, ինչպես նաև շրջանառու միջոցների համալրման նպատակով։

«Հազարամյակի մարտահրավերներ» համաձայնագրի վարկային ծրագրի շրջանակներում վարկը տրամադրվում է կապիտալ ներդրումների ու սերմերի ձեռքբերման նպատակով՝ մինչև 20 մլն ՀՀ դրամ գումարի սահմաններում, առավելագույնը 5 տարի մարման ժամկետով, տարեկան 12% տոկոսադրույքով։ Իսկ «Գյուղական ֆինանսավորման կառույց» ծրագրի շրջանակներում վարկավորումն իրականացվում է մինչև 150 հազար ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք ՀՀ դրամի չափով։ Այս ծրագրով կարող են վարկավորվել այն գյուղատնտեսական ձեռնարկությունները, որոնք ցանկանում են իրականացնել շրջանառու միջոցների համալրում կամ կապիտալ ներդրումներ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Անելիք բանկը հատուկ վարկեր է առաջարկում մենատնտեսներին

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024