ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

Visa. ունևոր ռուսները ծրագրում են ավելի շատ գումար ծախսել շքեղ իրեր գնելու համար

13.09.2013 13:06

Visa. ունևոր ռուսները ծրագրում են ավելի շատ գումար ծախսել շքեղ իրեր գնելու համար

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի ունևոր քաղաքացիները լավատեսորեն են նայում ապագային և մտադիր են հաջորդ տարի ավելի մեծ գումարներ ներդնել շքեղ իրար ձեռք բերելու համար։ Իրենց հետազոտությունում նման եզրակացության են եկել  Visa միջազգային վճարային համակարգի փորձագետները, գրում է banki.ru–ն։

2013թ.–ի սկզբին ընկերությունը հարցում է անցկացրել աշխարհի 10 երկրների` Հնդկաստանի, Չինաստանի, ԱՄԷ–ի, Ռուսաստանի, Սինգապուրի, Ավստրալիայի, Ինդոնեզիայի, Հոնկոնգի, Ճապոնիայի և Կորեայի 4 846 քաղաքացիների շրջանում։ Այդ պետություններից յուրաքանչյուրում Visa–ն հարց է ուղղել ավելի քան 500 մարդու։

Հետազոտության արդյունքում փորձագետներն այն եզրակացության են եկել, որ ունևոր ռուսները բարեկեցությունն ավելի հաճախ կապում են իրենց զգացողությունների և զգացմունքների, քան թանկարժեք ապրանքներ գնեկու հետ։ Այսպես, ՌԴ–ում հարցմանը մասնակցած քաղաքացիների 76 տոկոսը հայտնել է, որ շքեղություն է համարում կյանքը վայելելու իր հնարավորությունը։ Ռուսների 74%–ը բարեկեցության անբաժանելի մաս է համարում ազատ ժամանակ ունենալը։ Եվ միայն 55 տոկոսն է որպես շքեղություն նշում անհատական պատվերով գնված իրերը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Visa. ունևոր ռուսները ծրագրում են ավելի շատ գումար ծախսել շքեղ իրեր գնելու համար

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024