բարենպաստ պայմաններ թեմյով բոլոր նորությունները

ԱԳԲԱ Լիզինգն ու «ՍԵՄԻՆԱ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ» ընկերությունն ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծում գինեգործների համար

11.12.2017 14:30

ԱԳԲԱ Լիզինգն ու «ՍԵՄԻՆԱ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ» ընկերությունն ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծում գինեգործների համար

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը և «ՍԵՄԻՆԱ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ» խորհրդատվական ընկերության տնօրեն Վահե Քեուշգուերյանը  համագործակցության հուշագիր ստորագրեցին, հաղորդում է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մամուլի ծառայությունը։

Ընկերությունները կհամագործակցեն Հայաստանում գինի արտադրող կազմակերպությունների համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։

«Այժմ ԱԳԲԱ Լիզինգը մշակում է նոր, ավելի ճկուն ֆինանսական գործիքներ, որոնք լիզինգի միջոցով նոր հնարավորություններ կտան մեր գինեգործներին՝ ավելի հեշտ իրագործել իրենց նախագծերը և մտահաղացումները։ Շատ ենք կարևորում «ՍԵՄԻՆԱ ՔԸՆՍԱԼԹԻՆԳԻ» հետ համագործակցությունը,քանի որ նրանց գինեգործության և մեր ֆինանսական ոլորտում տարիների ընթացքում կուտակած լավագույն փորձի համադրությունը թույլ կտա տեղական գինեգործներին աջակցել բիզնես գործունեության ամբողջ շղթայի ընթացքում»,-– նշել է ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն ԱրսենԲազիկյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱԳԲԱ Լիզինգն ու «ՍԵՄԻՆԱ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ» ընկերությունն ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծում գինեգործների համար

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024