ԲԱՐՈԶՈՒ թեմյով բոլոր նորությունները

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժ.Մ. Բարոզուն Եվրոպայի համար ճգնաժամից դուրս գալու ելք է տեսնում, նրա լավատեսությունը չի փոխանցվում Եվրահանձնաժողովին

12.09.2013 11:55

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժ.Մ. Բարոզուն Եվրոպայի համար ճգնաժամից դուրս գալու ելք է տեսնում, նրա լավատեսությունը չի փոխանցվում Եվրահանձնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, սեպտեմբերի 11–ին ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, հայտարարել է, որ եվրոպական տնտեսության վերականգնումը «սարերի հետևում չէ», ինչին մի շարք եվրապատգամավորներ բացահայտ հոռետեսությամբ են արձագանքել, գրում է  РБК–ն։

Ելույթ ունենալով «Եվրոպական միության դրության մասին» ամենամյա ուղերձով` Ժ.Մ.Բարոզուն նոր հակաճգնաժամային նախաձեռնություններ չի ներկայացրել` կոչ անելով եվրոպական կառավարություններին արագացնել ավելի վաղ դրված խնդիրների, նախևառաջ, լիարժեք բանկային միության ստեղծման խնդրի լուծումը։ Եվրահանձնաժողովի ղեկավարը զգուշացրել է, որ նկատի առնելով եվրագոտու գործազրկության ռեկորդային մակարդակը` թուլանալու համար դեռ վաղ է։ Նա նախազգուշացրել է նաև տնտեսական ճգնաժամի դեմ պայքարում ինքնահանգստացումից, թեև ճգնաժամը վերջերս ինքնըստինքյան նահանջում է։

Եվրամիության համար գլխավոր ռիսկը «քաղաքական» հարթության վրա է, ասել է Բարոզուն` նկատի ունենալով այն վտանգը, որ քաղաքական առաջնորդները կարող են ետ կանգնել ֆինանսական և տնտեսական բարեփոխումների իրենց պարտավորություններից։ «Վստահ եղեք` հետադարձ ճանապարհ չկա, և մենք առաջվա պես ապրել չենք կարող»,– ասել է նա։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Եվրահանձնաժողովի ղեկավար Ժ.Մ. Բարոզուն Եվրոպայի համար ճգնաժամից դուրս գալու ելք է տեսնում, նրա լավատեսությունը չի փոխանցվում Եվրահանձնաժողովին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024