«Բարև Անելիք» թեմյով բոլոր նորությունները

Անելիք Բանկը գործարկել է «Բարև Անելիք» համակարգը

07.03.2017 16:44

Անելիք Բանկը գործարկել է «Բարև Անելիք» համակարգը

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. Անելիք Բանկն առաջինը հայաստանյան ֆինանսական կառույցներից գործարկել է Facebook-ում հաճախորդների հետ հաղորդակցման ավտոմատացված համակարգ՝ «Բարև Անելիք» ամենաարագ օգնականը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Բանկի Facebook-յան էջին անձնական նամակով գրելով «Բարև Անելիք»` համակարգը ներկայացնում է Բանկի կողմից մատուցվող գրեթե բոլոր ծառայությունների մասին ինֆորմացիան շատ արագ` հաշված վայրկյանների ընթացքում, ընդ որում, հաճախորդներն իրենք կարող են ընտրել իրենց հետաքրքրող ինֆորմացիան:

««Բարև Անելիք» համակարգը գործարկվեց փետրվարի 20-ին և այս կարճ ժամանակահատվածում մեծ հետաքրքրություն առաջացրեց Facebook սոցիալական ցանցում, ինչի մասին են վկայում մեզ ստացված հազարից ավելի նամակները և հաճախորդների բազմաթիվ դրական արձագանքները», - նշել է «Անելիք Բանկի» Մարքեթինգի և հասարակության հետ կապերի ղեկավար Նունե Մելքումյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Новости, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Անելիք Բանկը գործարկել է «Բարև Անելիք» համակարգը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024