բացառիկ ծրագիր թեմյով բոլոր նորությունները

Էկոնոմիկայի նախարարն ու ԱՄՀ առաքելության ղեկավարը նոր բացառիկ ծրագիր են քննարկել

21.03.2018 13:48

Էկոնոմիկայի նախարարն ու ԱՄՀ առաքելության ղեկավարը նոր բացառիկ ծրագիր են քննարկել

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առառաքելության պատվիրակությանը՝ Հոսեյն Սամիի գլխավորությամբ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՄՀ ծրագիրը, որն իր բնույթով առանձնահատուկ է՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության առաջընթաց զարգացումները: Կողմներն ընդգծել են, որ ծրագրի նոր բնույթը կարող է որպես դրական ազդակ ծառայել ներդրողների համար», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, նշելով 2017 թվականին արձանագրված աննախադեպ բարձր տնտեսական աճի մասին, շեշտադրել է բարեփոխումների շարունակականության անհրաժեշտությունը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Էկոնոմիկայի նախարարն ու ԱՄՀ առաքելության ղեկավարը նոր բացառիկ ծրագիր են քննարկել

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024