ԲԵԼԱՌՈՒՍ թեմյով բոլոր նորությունները

Գործարկվել է Բելառուսի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիաների միջև համագործակցության միջդեպոզիտար կապուղին

15.06.2016 13:52

Գործարկվել է Բելառուսի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիաների միջև համագործակցության միջդեպոզիտար կապուղին

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ն (ՀԿԴ) և Բելառուսի կենտրոնական դեպոզիտարիան` «Արժեթղթերի հանրապետական կենտրոնական դեպոզիտարիա» Հանրապետական միասնական ընկերությունը (ԲԿԴ) կնքել են օտարերկրյա անվանատիրոջ երկկողմանի հաշիվների բացման պայմանագիր, հաղորդում է NASDAQ OMX Armenia հայկական բորսայի մամուլի ծառայությունը:

Կնքված պայմանագրի շնորհիվ այսուհետ ԲԿԴ-ի և ՀԿԴ-ի հաճախորդներին հասանելի կդառնան Դեպոզիտարիաների կողմից մատուցվող մի շարք ծառայություններ՝ կապված արժեթղթերի հաշվառման, արժեթղթերով կնքված գործարքների վերջնահաշվարկի, ինչպես նաև արժեթղթերով տրված իրավունքների իրացման այլ ծառայությունների հետ:

Դեպոզիտարիաների միջև ստեղծված երկկողմ կապը թույլ կտա առավել արդյունավետ իրականացնել անդրսահմանյան դեպոզիտարային գործառնությունները և երկու երկրների ներդրողների համար կհեշտացնի Հայաստանի և Բելառուսի արժեթղթերի շուկաներում գործառնությունների կատարումը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Գործարկվել է Բելառուսի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիաների միջև համագործակցության միջդեպոզիտար կապուղին

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լուկաշենկոն եվրոյի նման թղթադրամ է խոստացել

03.04.2014 13:49

Լուկաշենկոն եվրոյի նման թղթադրամ է խոստացել

Բելառուսում ամեն ինչ պատրաստ է արժույթի փոփոխության համար, սակայն հարկավոր է սպասել հարմար պահի։ Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բարանովիչիներում տեղի ունեցած «558–րդ ավիացիոն վերանորոգման գործարան» ԲԲԸ–ի աշխատակազմի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Լուկաշենկոն եվրոյի նման թղթադրամ է խոստացել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
ՀԲ-ն Բելառուսին կաջակցի տնտեսության կառուցվածքային բարեփոխումներում

27.07.2012 14:29

ՀԲ-ն Բելառուսին կաջակցի տնտեսության կառուցվածքային բարեփոխումներում

Համաշխարհային բանկը մտադիր է Բելառուսին տնտեսության կառուցվածքային բարեփոխումների հարցերով ծրագրային տեխնիկական աջակցություն ցուցաբերել, ասվում է Համաշխարհային բանկի Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի բաժնի տնօրեն Չիմյաո Ֆանի՝ Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչին ուղղված նամակում, հինգշաբթի հայտնել է բելառուսական կառավարության մամուլի ծառայությունը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՀԲ-ն Բելառուսին կաջակցի տնտեսության կառուցվածքային բարեփոխումներում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024