ԲԵՐԱՓՈԽՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

ԱՄՆ կոնգրեսի սենատը ֆինանսական կարգավորման բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ կսկսի

29.04.2010 20:02

ԱՄՆ կոնգրեսի սենատը ֆինանսական կարգավորման բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ կսկսի

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի ԱՄՆ կոնգրեսի սենատը ֆինանսական կարգավորման բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ կսկսի, չորեքշաբթի հայտնեց սենատի մեծամասնության առաջնորդ, դեմոկրատ Գարրի Ռիդը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Օբամայի աշխատակազմի կողմից առաջարկվող ֆինանսական կարգավորման բարեփոխումը կոչված է վերացնելու ներկայիս համակարգի երեք գլխավոր թերություններ ՝ ընդհանուր վերահսկողության բացակայություն, երկրի ողջ տնտեսական համակարգի գործունեությունը վտանգող կազմակերպությունների հայտնաբերման մեխանիզմների բացակայություն, ոչ բանկային ինստիտուտների կարգավորման մեխանիզմների բացակայություն:

Բարեփոխմամբ նաև առաջարկվում է Սպառողների ֆինանսական պաշտպանության գործակալություն ստեղծել:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ԱՄՆ կոնգրեսի սենատը ֆինանսական կարգավորման բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ կսկսի

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024