ԲԵՐՆԱՆԿԵ թեմյով բոլոր նորությունները

ԱՄՆ ԴՊՀ նախկին ղեկավարը 250 հազար դոլար է վաստակել` 40–րոպեանոց դասախոսություն կարդալով Աբու Դաբիում

05.03.2014 15:58

ԱՄՆ ԴՊՀ նախկին ղեկավարը 250 հազար դոլար է վաստակել` 40–րոպեանոց դասախոսություն կարդալով Աբու Դաբիում

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նախկին ղեկավար Բեն Բերնանկեն 250 հազար դոլար է վաստակել` 40–րոպեանոց դասախոսությամբ ելույթ ունենալով ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիի տնտեսական համաժողովում։ Ինչպես երեքշաբթի հայտնել են տեղական ԶԼՄ–ները, ամերիկյան ֆինանսական գերատեսչության ղեկավարի պաշտոնում 2013 թվականին Բերնանկեն ստացել է 199 700 դոլար, գրում է ԻՏԱՌ ՏԱՍՍ–ը։

Աբու Դաբիում Բերնանկեի ելույթի թեման էր ԴՊՀ–ի արձագանքը 2007-2009 թվականների ֆինանսական ճգնաժամին և համաշխարհային տնտեսության համար դրա հետևանքներին։ Ավելի մանրամասն ճգնաժամի կապակցությամբ Բերնանկեն իր դատողությունները ծրագրում է շարադրել իր ապագա գրքում։

Տնտեսական համաժողովը կազմակերպել է Աբու Դաբիի Ազգային բանկը, որի հրավիրատոմսերը տարածվել են 2 հազար դոլար արժեքով։ Դրա մասնակիցներից մեկը, ինչպես նշվում է, դարձել է ԱՄՆ ֆինանսների նախկին նախարար Լոուրենս Սամերսը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ԱՄՆ ԴՊՀ նախկին ղեկավարը 250 հազար դոլար է վաստակել` 40–րոպեանոց դասախոսություն կարդալով Աբու Դաբիում

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
ԴՊՀ ղեկավար Բերնանկեն հայտարարել է, որ մտադիր է թողնել պաշտոնը

21.03.2013 15:23

ԴՊՀ ղեկավար Բերնանկեն հայտարարել է, որ մտադիր է թողնել պաշտոնը

Դաշնային պահուստային համակարգի նախագահ Բեն Բերնանկեն լրագրողների հետ զրույցում ասել է, որ անհրաժեշտություն չի տեսնում մնալ ԴՊՀ ղեկավարի պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ չեն փակվել քանակական մեղմացման (QE) ծրագրերը, հայտնում է Банки.ру–ն` հղում անելով Bloomberg գործակալությանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԴՊՀ ղեկավար Բերնանկեն հայտարարել է, որ մտադիր է թողնել պաշտոնը

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024