բերքի տոն թեմյով բոլոր նորությունները

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ օժանդակել է Բերքի տոնին Վանաձորում

10.10.2017 15:40

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ օժանդակել է  Բերքի տոնին Վանաձորում

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ Վանաձոր քաղաքում կայացավ ավանդական  դարձած «Բերքի տոնը»:

«Այս տոնը ֆերմերների ստեղծած բերքի արդյունքն է, մեր գործընկերներն են այս բերքը աճեցրել, ու այսօր բոլորս հպարտանում ենք համատեղ կատարված աշխատանքի արդյունքով: Բանկի ստեղծման ժամանակ գլխավոր նպատակը եղել է հայ գյուղացուն աջակցելը, և շատ կարևոր է, որ մենք այսօր դա անում ենք ոչ միայն ֆինանսավորմամբ, այլ նաև ֆերմերներին առաջարկում ենք գյուղատնտեսության տարբեր ոլորտներում կիրառվող նորարարական լուծումներ, աջակցում ենք տնտեսություններում առաջադեմ տեխնոլոգիաների ինտեգրման հարցում» ,-իր խոսքում նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ԼՈՌԻ մասնաճյուղի կառավարիչ Արա Դավթյանը։

Նա կարևորեց բանկի կողմից  գյուղացիների ֆինանսական կրթության բարձրացման ուղղությամբ իրականացվող դասընթացները, համոզմունք հայտնելով, որ այդ շղթան  դրական  արդյունք է տալու։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Uncategorized @hy, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ օժանդակել է Բերքի տոնին Վանաձորում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024