ԲԻԲԼՈՍ թեմյով բոլոր նորությունները

«Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամ է դարձել

05.03.2012 18:12

«Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամ է դարձել

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Մարտի 5-ից «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն գրանցվել է որպես «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի անդամ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բորսայի մամուլի ծառայությունից:

Հաղորդագրության համաձայն, «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն 2009թ.-ից մասնակցում էր Բորսայի արտարժույթի առուվաճառքի հարթակում, իսկ 2010թ.-ից նաև վարկային ռեսուրսների հարթակում:
Այսուհետ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔԱ Արմենիա»-ի անդամի կարգավիճակում «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն կմասնակցի բորսայական առևտրին բոլոր շուկաներում և հարթակներում:

«Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն հանդիսանում է «ԻԹԲ» Միջազգային Առևտրային Բանկ ՓԲԸ իրավահաջորդը: Բանկն իր գործունեությունը ՀՀ-ում սկսել է 1992 թվականին և գործում է համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված թիվ 72 լիցենզիայի:  2000թ. ապրիլին բանկի բաժնետոմսերը ձեռք բերվեցին արտասահմանյան ընկերությունների կողմից, որոնք հետագայում ընդգրկվեցին Մակարիոս խմբում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամ է դարձել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024