բիզնես վարկերի հայտեր թեմյով բոլոր նորությունները

«Յունիբանկը» ներդրել է «Protobase Laboratories» ընկերության նոր CRM համակարգը` բիզնես վարկերի հայտերի մշակման համար

26.01.2017 12:59

«Յունիբանկը» ներդրել է «Protobase Laboratories» ընկերության նոր CRM համակարգը` բիզնես վարկերի  հայտերի մշակման համար

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի. /ԱՌԿԱ/. «Յունիբանկն» ավտոմատացրել է ՓՄՁ–ին անգրավ վարկերի տրամադրման գործընթացը` սկսելով «Protobase Laboratories» ընկերության մշակած նորագույն CRM համակարգի շահագործումը։

Նոր CRM համակարգի ներդրումը կոչված է բարձրացնել հաճախորդների սպասարկման արդյունավետությունն ու որակը, էապես արագացնել բիզնես վարկերի տրամադրման գործընթացը և կրճատել բանկի ծախսերը։

Վարկային հայտերի ձևակերպման և վերլուծության գործընթացների ավտոմատացումը թույլ է տալիս սպասարկել նվազագույն ժամկետներում և էապես տնտեսում է հաճախորդների ժամանակը։ Բանկի մասնագետն այցելում է հաճախորդին` իր իսկ գրասենյակում, ով ցանկանում է բիզնես վարկ ձևակերպել և հենց տեղում բանկի CRM համակարգի օգնությամբ ձևակերպում է հայտը, գնահատում է պոտենցիալ փոխառուի բիզնեսն ու վարկունակությունը։ Հաճախորդի վարկին վերաբերող բանկի պատասխանը տրամադրվում է բանկ դիմելու օրը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Յունիբանկը» ներդրել է «Protobase Laboratories» ընկերության նոր CRM համակարգը` բիզնես վարկերի հայտերի մշակման համար

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024