ԲԻԹՔՈԻՆ թեմյով բոլոր նորությունները

Ավստրալիայում թողարկվել է վճարային քարտ BitCoin-ի համար

18.09.2014 12:10

Ավստրալիայում թողարկվել է վճարային քարտ BitCoin-ի համար

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ավստրալիական Coinjar սթարթափը սկսել է  վճարային քարտերի թեստավորումը, որոնք օգտագործում են BitCoin արժույթը։ Այդ մասին, ինչպես գրում է РБК-ն, հաղորդում է Sydney Morning Herald թերթը։

Տվյալ պահին քարտերը թեստավորում են BitCoin-ի ընդամենը 100 օգտագործողներ։  CoinJar քարտը թույլ է տալիս վճարումներ կատարել BitCoin-ի օգնությամբ սովորական խանութներում` BitCoin-ը փոխարկելով սովորական ավստրալիական դոլարների։

Bitcoin–ն ապակենտրոնացված էլեկտրոնային վճարային համակարգ է, որը չունի ադմինիստրատոր կամ դրա որևէ նմանակ։ Այդ համակարգի հաշվարկային միջոցները` բիթքոինները, կարող են օգտագործվել ապրանքների և ծառայությունների էլեկտրոնային վճարման համար այն վաճառողների մոտ, ովքեր պատրաստ են դրանք ընդունել։Բացի այդ, կա բիթքոինը սովորական փողով փոխարինելու հնարավորություն առուվաճառքի մասնագիտացված հարթակների կամ փոխանակիչների միջոցով։ Սովորական էլեկտրոնային փողից դրանց առանցքային տարբերությունն արժույթի անանուն լինելն է, քանի որ նոր բիթքոինների թողարկումը կարող է կատարվել ցանկացած մեկի կողմից, ով կատարում է համակարգի բոլոր անհրաժեշտ պայմանները։--0--

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ավստրալիայում թողարկվել է վճարային քարտ BitCoin-ի համար

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024