ԲԻՏԿՈԻՆ թեմյով բոլոր նորությունները

MtGox բիտկոինների խոշորագույն բորսան իր սնանկության մասին հայտնել է ԱՄՆ իշխանություններին

11.03.2014 12:24

MtGox բիտկոինների խոշորագույն բորսան իր սնանկության մասին հայտնել է ԱՄՆ իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. BitCoin կրիպտարժույթով առևտրով զբաղվող MtGox խոշորագույն և հնագույն բորսան ամերիկյան իշխանություններին հայտնել է իր սնանկության մասին` համապատասխան փաստաթղթեր ներկայացնելով Դալլասում։ Ավելի վաղ համապատասխան փաստաթղթեր էին ներկայացվել Ճապոնիայի իշխանություններին Տոկիոյում։

Այդ քայլով բորսան ցանկանում է պաշտպանվել ԱՄՆ քաղաքացիների կողմից նախաձեռնած դատական հետապնդումներից, իսկ դա անխուսափելի է, քանի որ նրանք կորցնում են BitCoin–ով պահվող իրենց խնայողությունները։ Այսպես, Իլլինոյս նահանգում բորսայի դեմ արդեն հայց է ներկայացվել  բորսայում առևտուր իրականացնող ԱՄՆ բոլոր քաղաքացիների անունից։ Ընդհանուր առմամբ, բորսայի տվյալներով, այն պարտք է 127 հազար ներդրողների, որոնցից միայն հազարը ճապոնացիներ են, հաղորդում է РБК–ն։

Փետրվարի 25–ին  աշխատանքն է դադարեցրել բորսայի կայքը, իսկ սոցիալական ցանցերի էջերից հեռացվել են բոլոր գրառումները։ Ընկերության «ինքնասպանությունը» լուրջ մտահոգություն է առաջացրել ներդրողների շրջանում, որոնցից մի քանիսը MtGox–ում պահում էին ԱՄՆ հարյուր հազարավոր դոլարներին համարժեք ակտիվներ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on MtGox բիտկոինների խոշորագույն բորսան իր սնանկության մասին հայտնել է ԱՄՆ իշխանություններին

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
ԴՊՀ ղեկավար Ջանեթ Յելեն. Դրամային գերատեսչությունը միջոցներ չունի Bitcoin–ը վերահսկելու համար

28.02.2014 12:13

ԴՊՀ ղեկավար Ջանեթ Յելեն. Դրամային գերատեսչությունը միջոցներ չունի Bitcoin–ը վերահսկելու համար

ԱՄՆ դաշնային պահուստային համակարգը միջոցներ չունի Bitcoin էլեկտրոնային արժույթի վերահսկման համար, հայտնել է ԴՊՀ ղեկավար Ջանեթ Յելենն ԱՄՆ սենատի բանկային կոմիտեի առջև իր ելույթում, հաղորդում է РБК–ն` հղում անելով Reuters–ին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԴՊՀ ղեկավար Ջանեթ Յելեն. Դրամային գերատեսչությունը միջոցներ չունի Bitcoin–ը վերահսկելու համար

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Քեմերոն Ուինքլվոսը մինչև 40 հազար դոլարի չափով բիտկոինի փոխարժեքի աճ է կանխատեսում

17.12.2013 15:25

Քեմերոն Ուինքլվոսը մինչև 40 հազար դոլարի չափով բիտկոինի փոխարժեքի աճ է կանխատեսում

Քեմերոն Ուինքլվոսը` եղբայրներից մեկը, ովքեր պնդում են, որ Մարկ Ցուկերբերգն իրենցից գողացել է Facebook–ի գաղափարը, մեկ միավոր էլեկտրոնային արժույթի դիմաց մինչև 40 հազար դոլարի չափով բիտկոինի փոխարժեքի աճ է կանխատեսում։ Այդ մասին հաղորդում է Банки.ру–ն` հղում անելով itwire.com–ին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Քեմերոն Ուինքլվոսը մինչև 40 հազար դոլարի չափով բիտկոինի փոխարժեքի աճ է կանխատեսում

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024