Բողոքների կենտրոն թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան բանկը գործարկել է հատուկ Բողոքների կենտրոն

22.06.2018 14:14

ՎՏԲ-Հայաստան բանկը գործարկել է հատուկ Բողոքների կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. Հաճախորդների սպասարկման որակի բարելավման և հաճախորդների առաջարկությունների, հարցումների և բողոքների հետ հնարավորինս արագ և արդյունավետ աշխատանքի կազմակերպման նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է հատուկ Բողոքների կենտրոն, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Ձգտելով դառնալ հնարավորինս մատչելի բոլոր սեգմենտների հաճախորդների համար և հնարավորինս բավարարել յուրաքանչյուրի կարիքները՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է բանկի հետ  հաղորդակցման հետևյալ 8 եղանակները.  սոցիալական ցանցեր, դիմումների ուղարկում փոստով, բանկի բոլոր մասնաճյուղերում տեղադրված "Բողոքների և առաջարկությունների արկղերի" միջոցով դիմումների ներկայացում, հաղորդագրությունների ուղարկում բանկի կայքում միջոցով, գրավոր դիմումների ուղարկում [email protected]  էլեկտրոնային հասցեին, 24/7 ռեժիմով զանգեր բանկի Կոնտակտային կենտրոն՝ 8787 հեռախոսահամարով, քարտային բողոքներ, խնդրահարույց վարկառուների հարցումներ», – նշվում է տարածած հաղորդագրությունում։

Նախքան Բողոքների կենտրոնի ստեղծումը և նպատակ ունենալով առավելագույնս նվազեցնել հաճախորդների դիմումների պատասխանների ժամկետները՝ Բանկն իրականացրել է մի շարք բիզնես-գործընթացների ավտոմատացումներ և բարելավումներ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան բանկը գործարկել է հատուկ Բողոքների կենտրոն

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024