12.03.2012

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում մարտի 12-ին արտարժույթի առուվաճառքի գործարքների բացակայությունը պայմանավորված է շուկայի մասնակիցների այն մտավախությամբ, որ դրամն արժեզրկումից պաշտպանելու նպատակով կմիջամտի Կենտրոնական բանկը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց FOREX CLUB-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը:
«Կանանց տոների նախաշեմին՝ մարտի 7-ին, ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը վերջին ժամանակներում առավելագույն արժեքն է գրանցել՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 390,17 դրամի, ինչի հետևանքով մասնակիցները զգուշություն են դրսևորել»,- ավելացրեց նա:
Միևնույն ժամանակ, վերլուծաբանի խոսքով, բորսայում գործարքների բացակայությանը նպաստող երկրորդ, ոչ պակաս կարևոր գործոնը առաջարկի և պահանջարկի միջև առկա մեծ միջակայքն է: Այսօր բորսայում դոլարի պահանջարկը կազմել է 389 դրամ, իսկ առաջարկը՝ 390,25 դրամ:
Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ



























