Բուլղարիա թեմյով բոլոր նորությունները

Բուլղարիայի ԿԲ-ն եվրո տպելու թույլտվություն է ստացել

16.05.2017 17:21

Բուլղարիայի ԿԲ-ն եվրո տպելու թույլտվություն է ստացել

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. Բուլղարիայի ժողովրդական բանկը Եվրոպայի կենտրոնական բանկից եվրոյի թղթադրամների թողարկման իրավունք է ստացել:

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, հղում անելով բուլղարական կարգավորչի կայքին, Oberthur Fiduciaire SAS համատեղ բուլղարաֆրանսիական ընկերությունը, որի բաժնետերը ԲԺԲ-ն է, հաստատել է անվտանգության և տեխնոլոգիական չափանիշների համապատասխանությունը: Ընկերությունն ապացուցել է նաև, որ կարող է իր աշխատողների համար աշխատանքի հարմարավետ պայմաններ և բնապահպանության օրենսդրության պահպանում ապահովել:

Ընկերությունը ստեղծվել է 2013 թվականին: Դրա աշխատողների թիվը գերազանցում է 200-ը, իսկ միջազգային շուկայի համար թողարկած թղթադրամների ծավալն ավելացել է 60 միլիոնից մինչև 1 միլիարդ հատ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Բուլղարիայի ԿԲ-ն եվրո տպելու թույլտվություն է ստացել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024