ԲՈՒԽԱՐԵՍՏ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ ԿԲ ղեկավարը կմասնակցի Ռումինիայի ազգային բանկի 130-ամյակին նվիրված միջոցառմանը

03.09.2010 15:34

ՀՀ ԿԲ ղեկավարը կմասնակցի Ռումինիայի ազգային բանկի 130-ամյակին նվիրված միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 3 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ուրբաթ  մեկնեց Բուխարեստ` մասնակցելու Ռումինիայի ազգային բանկի 130-ամյակին նվիրված միջոցառմանը, հաղորդում է ԿԲ-ի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, միջոցառման շրջանակներում անցկացվելու է «Ռումինիայի ազգային բանկը 130 տարեկան. հայացք ապագային» համաժողովը, որի ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները. «Գնաճի նպատակադրումը և նոր գլոբալ ճգնաժամի համատեքստը. դասեր և մարտահրավերներ», «Ֆինանսական կայունության նոր հեռանկարները» և «Զարգացող շուկաներ. երկարաժամկետ աճի աջակիցնե՞ր, թե՞ խոչընդոտներ»։

Համաժողովին ելույթ են ունենալու Չեխիայի ազգային բանկի նախկին նախագահ Զդենեկ Տուման, Լեհաստանի ազգային բանկի նախագահ Մարեկ Բելկան, Թել-Ավիվի համալսարանի պրոֆեսոր Ալեքս Ցուկիերմանը, ինչպես նաև այլ տնտեսագետ գիտնականներ: -0-

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ ԿԲ ղեկավարը կմասնակցի Ռումինիայի ազգային բանկի 130-ամյակին նվիրված միջոցառմանը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024