ԲՈՒՐԱՍՏԱՆ թեմյով բոլոր նորությունները

Ամերիաբանկի օնլայն–բանկինգի հաճախորդները պաշտպանված են հակերական գրոհներից

30.10.2015 21:00

Ամերիաբանկի օնլայն–բանկինգի հաճախորդները պաշտպանված են հակերական գրոհներից

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկի օնլայն–բանկինգի հաճախորդները պաշտպանված են հնարավոր հակերական գրոհների սպառնալիքներից, ասաց Ամերիաբանկի տնօրինության անդամ, տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանը ուրբաթ «Հիմնավորվա՞ծ է, արդյոք, հեռահար բանկային ծառայությունների տարածումը Հայաստանում» թեմայով պանելային քննարկման ժամանակ։

Նրա խոսքով` բանկային տեխնոլոգիաների լայն տարածմանը զուգահեռ աճում են նաև ռիսկերը, մասնավորապես` հակերների կողմից։ «Ամերիաբանկն օգտագործում է VeriSign անվտանգության ամենահայտնի միջազգային հավաստագիրը։ Եվ ես չգիտեմ այս հավաստագիրը կոտրելու որևէ դեպք», – ասաց նա։

Ինչպես նշեց Մովսիսյանը, ՀՀ կենտրոնական բանկը, որպես կարգավորիչ, մեծ ուշադրություն է դարձնում բանկային համակարգի, նրա պրոդուկտների, այդ թվում օնլայն–բանկինգի անվտանգությանը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ամերիաբանկի օնլայն–բանկինգի հաճախորդները պաշտպանված են հակերական գրոհներից

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024