բջջային հեռախոս թեմյով բոլոր նորությունները

ArCa համակարգի վճարային քարտ ունեցող Beeline բաժանորդները կկարողանան օգտվել քարտերից իրենց բջջային հեռախոսների միջոցով

09.06.2016 17:16

ArCa համակարգի վճարային քարտ ունեցող Beeline բաժանորդները կկարողանան օգտվել քարտերից իրենց բջջային հեռախոսների միջոցով

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /ԱՌԿԱ/. «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն Beeline-ի և «Նիկիտա Մոբայլ»-ի հետ համատեղ հայտարարում են USSD ArCa ծրագրի գործարկման մասին։

Ինչպես հինգշաբթի հաղորդել է հեռահաղորդակցական ընկերության մամուլի ծառայությունը, ծրագրիը նախատեսված է Beeline բջջային կապի բոլոր բաժանորդների և ArCa համակարգի բանկերի քարտապանների համար, ովքեր, իրենց բանկում քարտի համարին կցելով Beeline բջջային համարը, հնարավորություն կստանան իրականացնել մի շարք գործառնություններ «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված պարզ և հարմար USSD ինտերֆեյսի միջոցով:

Մասնավորապես, քարտապանները կկարողանան իրական ժամանակում օպերատիվ կերպով տեղեկատվություն ստանալ վճարային քարտի մնացորդի վերաբերյալ, ստանալ տվյալ քարտով իրականացված վերջին 4-ից մինչև 5 գործառնությունների քաղվածքը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում արգելափակել քարտը օրվա ցանկացած ժամի:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ArCa համակարգի վճարային քարտ ունեցող Beeline բաժանորդները կկարողանան օգտվել քարտերից իրենց բջջային հեռախոսների միջոցով

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024