ԳԱԲԻՐԵԼՅԱՆ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանը չի վերանայի 2012 թվականին տնտեսության 4,2%-անոց աճի կանխատեսումը. թերթ

20.12.2011 14:26

Հայաստանը չի վերանայի 2012 թվականին տնտեսության 4,2%-անոց աճի կանխատեսումը. թերթ

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի.  /ԱՌԿԱ/. Հայաստանը չի վերանայի 2012 թվականին տնտեսության 4,2 տոկոսանոց աճի կանխատեսումը, որը հիմնվում էր համաշխարհային տնտեսական 4 տոկոսանոց աճի վրա, չնայած միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից այդ ցուցանիշի՝ մինչև 2,6 տոկոս կրճատմանը: Այդ մասին «Օրակարգ» թերթին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նա միաժամանակ չի բացառել հնարավոր ռիսկերը, բայց նշել է, որ բյուջեն կազմելիս, կառավարությունը տնտեսության զարգացման հնարավոր ավելի հոռետեսական սցենարներ է նախատեսել, մասնավորապես, Ռուսաստանում և Եվրոպայում:
Գաբրիելյանը չի բացառել նաև, որ կառավարությունը խնդիրների առաջացման դեպքում կդիմի արտաքին օժանդակության:
Միևնույն ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե հետագայում չե՞ն առաջանա, արդյոք, խնդիրներ բյուջեի պակասորդի ավելացման կապակցությամբ, նախարարն ասել է, որ կառավարությունը գործում է նախատեսված սցենարի շրջանակներում և մտադիր չէ շեղվել դրանից:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանը չի վերանայի 2012 թվականին տնտեսության 4,2%-անոց աճի կանխատեսումը. թերթ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024