ԳԱՂՏՆԱԲԱՌ թեմյով բոլոր նորությունները

Բրիտանացի գիտնականները սմայլիկներից բաղկացած բանկային գաղտնաբառ են հնարել

16.06.2015 12:43

Բրիտանացի գիտնականները սմայլիկներից բաղկացած բանկային գաղտնաբառ են հնարել

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի. /ԱՌԿԱ/. Բրիտանացիները ստեղծել են բջջային հավելված, որը թույլ է տալիս բանկային հաշիվների հասանելիություն ստանալ սմայլերից բաղկացած գաղտնաբառի միջոցով։ Մշակողները նշում են, որ նոր տեխնոլոգիան առաջարկում է գաղտնաբառերի 480 անգամ ավելի տարբերակներ, բայց միաժամանակ էմոտիկոններն ավելի հեշտ է հիշել, քան թվերը։

Intelligent Environments բրիտանական ընկերությունը մշակել է առցանց–բանկի հասանելիության գաղտնաբառի սմայլերի հերթականություն օգտագործելու հնարավորությամբ տեխնոլոգիա։ Տեխնոլոգիան ինտեգրված է Intelligent Environments–ի Emoji Passcode անվանումով բջջային Android սեփական հավելվածում, հաղորդում է cnews.ru–ն։

Սմայլերի օգտագործումը, նշում են մշակման հեղինակները, թույլ է տալիս շատ անգամներ բարդացնել գաղտնաբառերի ընտրության գործընթացը։ Մասնավորապես, եթե քառանիշ թվային գաղտնաբառը պարունակում է թվերի ոչ միանման 7 290 հերթականություն, ապա սմայլերի 40 տեսակներից բաղկացած քառանիշ գաղտնաբառը, ինչպես Emoji Passcode հավելվածում` 3 498 308 հերթականություն, այսինքն` 480 անգամ ավելի։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Բրիտանացի գիտնականները սմայլիկներից բաղկացած բանկային գաղտնաբառ են հնարել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024