ԳԱՆՁԱՊԵՏ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ կառավարությունն առաջարկում է «պետական պարտք» հասկացությունից հանել ԿԲ–ի պարտքը

19.06.2015 19:03

ՀՀ կառավարությունն առաջարկում է «պետական պարտք» հասկացությունից հանել ԿԲ–ի պարտքը

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ քննարկում է կառավարության ներկայացրած օրինագիծը, որը վերաբերում է «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն, որոնցով նախատեսվում է «պետական պարտք» հասկացությունից բացառել Կենտրոնական բանկի պարտքը։

Ինչպես օրինագիծը ներկայացնելիս նշեց ֆինանսների փոխնախարար, Հայաստանի գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, ըստ գործող օրենքի` Հայաստանի պետական պարտքը չպետք է գերազանցի ՀՆԱ–ի 60 տոկոսը, իսկ առաջարկվող փոփոխություններով` այդ սահմանափակումը տարածվելու է միայն կառավարության պարտքի վրա։

Կառավարության ներկայացրած փոփոխությունների փաթեթը դժգոհություն է առաջացրել ընդդիմադիր պատգամավորների շրջանում, ովքր կարծում են, որ օրինագծի նպատակն է ներգրավել նոր վարկեր։ Այսպես, «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը հայտարարել է, որ օրենքի նման արագ փոփոխությունը միայն նշանակում է, որ Հայաստանի պետական պարտքը մոտենում է ծայրահեղ կետի, ինչից հետո պետությունը կարող է համարվել ոչ վարկունակ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ կառավարությունն առաջարկում է «պետական պարտք» հասկացությունից հանել ԿԲ–ի պարտքը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024