գանձարաններ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի և Ռուսաստանի գանձարանները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

27.10.2016 16:42

Հայաստանի և Ռուսաստանի գանձարանները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության և ՌԴ ֆինանսների նախարարությանը կից «Ռուսաստանի Դաշնության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ֆոնդի ձևավորման, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պահպանման, բացթողնման և օգտագործման» դաշնային պետական հաստատության միջև ստորագրվել է  համագործակցության վերաբերյալ Փոխըմբռնման հուշագիր, հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը` ռուսական պատվիրակության հետ գերատեսչության նախարար Վարդան Արամյանի հանդիպման արդյունքների հիման վրա:

Փաստաթուղթը ստորագրվել է նախօրեին` ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետ Վահե Առաքելյանի և ՌԴ ֆինանսների նախարարությանը կից «Ռուսաստանի Դաշնության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ֆոնդի ձևավորման, թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պահպանման, բացթողնման և օգտագործման» դաշնային պետական հաստատության ղեկավար Անդրեյ Յուրինի կողմից:

Հաղորդագրության համաձայն, հուշագրի նպատակն է թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ոլորտում ՀՀ և ՌԴ գործնական կապերի փոխադարձ ընդլայնումն ու համագործակցության ապահովումը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանի և Ռուսաստանի գանձարանները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024