ԳԱՎԱՌ թեմյով բոլոր նորությունները

Գավառի մանկատան սաները ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ նվաճել են Արմաղան լեռան գագաթը

15.09.2015 17:51

Գավառի մանկատան սաները  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ նվաճել են Արմաղան լեռան գագաթը

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի./ԱՌԿԱ/ Սեպտեմբերի 11-ին Գավառի մանկատան սաները և ուսուցիչները, մարզի համայնքների անապահով ընտանիքների մի խումբ երեխաներ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության աշխատակիցների հետ միասին վերելք կատարեցին դեպի Գեղամա լեռնաշղթայի՝ Արմաղան լեռան գագաթը, հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:

Արշավը կազմակերպվել էր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ, «Հայաստան» Համահայկական հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի համատեղ բարեգործական ծրագրի շրջանակներում, որի նպատակն է Գավառի մանկատան սաների համար ստեղծել ընդլայնված կրթական հնարավորություններ, ինչպես նաև նպաստել նրանց սոցիալական ինտեգրմանը:

Հաղթահարելով ավելի քան 2800 մ բարձրություն` արշավի մասնակիցները այցելեցին լեռնագագաթին գտնվող խառնարանային լիճը և հին սրբավայրի տեղում կառուցված մատուռը, ինչպես նաև մասնակցեցին Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված քննարկմանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Գավառի մանկատան սաները ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ աջակցությամբ նվաճել են Արմաղան լեռան գագաթը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և «Վորլդ Վիժն Հայաստան»-ը կրթական կենտրոն են բացել Գավառի մանկատանը

19.11.2014 20:07

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և «Վորլդ Վիժն Հայաստան»-ը կրթական կենտրոն են  բացել Գավառի մանկատանը

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և «Վորլդ Վիժն Հայաստան»-ը հայտարարեցին Գավառի մանկատան կրթական կենտրոնի բացման մասին:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և «Վորլդ Վիժն Հայաստան»-ը կրթական կենտրոն են բացել Գավառի մանկատանը

Բանալի բառեր: , , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024