գարուն թեմյով բոլոր նորությունները

Գարնանամուտի նվեր կանանց՝ Կոնվերս Բանկից

01.03.2018 10:51

Գարնանամուտի նվեր կանանց՝ Կոնվերս Բանկից

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը  Գարնանային տոների կապակցությամբ հայտարարում է ավանդական ակցիաների մեկնարկի մասին, որոնցից առաջինի շրջանակ  մարտի 1-ից ապրիլի 7-ը կանայք Կոնվերս Բանկի  մասնաճյուղերում Woman’s պլաստիկ  քարտ կկարողանան ստանալ սպասարկման վճարի 50% նվազեցված գնով (միայն առաջին տարվա համար) և օգտվել վարկային սահմանաչափից, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Կոնվերս Բանկը պարբերաբար հանդես է գալիս Woman’s քարտապանների համար նախատեսված զեղչային և Cashback ակցիաներով: Այս ակցիայի շրջանակում 36 ամիս ժամկետով  և առավելագույնը 1 միլիոն դրամի չափով վարկային սահմանաչափ կարող են ստանալ Բանկի բոլոր Woman’s քարտապանները», - հայտնեցին Բանկից` նշելով, որ Woman’s քարտերը իրենց տեսակով եզակի են Հայաստանում և մշակվել են՝ հաշվի առնելով կանանց նախասիրությունները:

Մասնավորապես, Woman’s պլաստիկ քարտերը մյուսներից տարբերվում են ոչ միայն յուրօրինակ դիզայնով, այլև քարտապաններին հնարավորություն են տալիս օգտվել պարբերաբար կանանց համար գործարկվող պրոդուկտներից, զեղչային և cashback ակցիաներից:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Новости, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Գարնանամուտի նվեր կանանց՝ Կոնվերս Բանկից

Բանալի բառեր: , , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024