ԳԵՐՄԱՆԱ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ թեմյով բոլոր նորությունները

KfW-ն Հայաստանին 15 մլն եվրո կհատկացնի ագրոհատվածի ֆինանսավորման ծրագրով

06.04.2012 11:50

KfW-ն  Հայաստանին 15 մլն եվրո կհատկացնի ագրոհատվածի ֆինանսավորման ծրագրով
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի. /ԱՌԿԱ/. Գերմանական KfW բանկը Հայաստանին 15 մլն եվրո գումարի չափով վարկ կհատկացնի հանրապետության փոքր և միջին ֆերմերային տնտեսությունների ֆինանսավորման ծրագրով, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրել է Գերմանա-հայկական հիմնադրամի (ԳՀՀ) տնօրեն Գևորգ Թումանյանը, որի միջոցով իրականացվում են բանկի ծրագրերը:
«Այժմ աշխատանքներ են տարվում KfW-ի հետ նոր ծրագրի իրականացման ուղղությամբ, որի մեկնարկը նախատեսված է 2012թ.-ին: Ծրագիրը կուղղվի երկրի ագրոհատվածի փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը»,- ասաց նա:
Թումանյանը պարզաբանեց, որ բացի այդ 15 մլն եվրոյից, Գերմանիայի կառավարության կողմից հատկացված ևս 5 մլն դոլար կհատկացվի՝ որպես դրամաշնորհ:
ԳՀՀ տնօրենն ասաց, որ վարկից ստացված միջոցների մեծ մասը կուղղվի գյուղտեխնիկայի գնմանը, հողակտորների խոշորացմանը, ջերմոցների կառուցմանը և այլն:
Ըստ նրա՝ ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև հինգ գործընկեր բանկերի ընտրությամբ մրցույթի անցկացում, որոնց միջոցով իրականացվելու է փոխառուների վարկավորումը: «Այժմ մրցույթն ընթացքի մեջ է, և շուտով կորոշվեն ծրագրի մասնակից բանկերը»,- ասաց Թումանյանը:
Գերմանական KfW բանկը Հայաստանին աջակցում է 1995թ.-ից ֆինանսական համագործակցության շրջանակներում ծրագրերի իրականացման հարցում, իսկ դրա ներկայացուցչությունը հանրապետությունում գործում է 1998թ.-ի հոկտեմբերից: Հայաստանում բանկի գործունեության հիմնական ոլորտներն են էներգետիկան, խմելու ջրի հատվածը և կոյուղին, ինչպես նաև ֆինանսաբանկային համակարգի և մասնավոր հատվածի զարգացումը:
Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on KfW-ն Հայաստանին 15 մլն եվրո կհատկացնի ագրոհատվածի ֆինանսավորման ծրագրով

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024