ԳԵՐՄԱՆԻԱ թեմյով բոլոր նորությունները

Հայկական բուսական թեյերը կարտահանվեն Գերմանիա․մենք Հայաստանում գտանք այն, ինչ փնտրում էինք TeeGschwendner

23.02.2018 16:12

Հայկական բուսական թեյերը կարտահանվեն Գերմանիա․մենք Հայաստանում գտանք այն, ինչ  փնտրում էինք TeeGschwendner

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի. /ԱՌԿԱ/. Գերմանիայի Նյուրնբերգ  քաղաքում  անցկացվող «Բիոֆախ 2018» օրգանական սննդամթերքի ցուցահանդեսի շրջանակում հայկական «Սարի թեյ» և «Անթառամ» ընկերությունները գերմանական TeeGschwendner-ի  հետ համաձայնագիր կնքեցին բուսական թեյի արտահանման վերաբերյալ, հայտնում է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի մամուլի ծառայությունը:

«Հայաստանյան երկու կազմակերպությունների մասին իմացել ենք NABU-ի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի  կողմից իրականացվող Օրգանական գյուղատնտեսության ծրագրի միջոցով։ Կարծում եմ նախագիծը շատ լավ հնարավորություններ և հեռանկար է ստեղծել  թե՛ Հայաստանում օրգանական թեյ արտադրողների, թե՛  մեզ համար։ Այսօր երկու կազմակերպությունների  հետ ստորագրեցինք  արտահանման վերաբերյալ համաձայնագիր, բայց չենք սահմանափակվելու միայն մեր գործընկերներից թեյ գնելով․ մենք ավելի լայն համագործակցություն ենք նախատեսում։ Առաջին հերթին մեր նոր գործընկերներին ծանոթացնելու ենք եվրոպական շուկայի ստանդարտներին և առանձնահատկություններին, նրանց աշխատակիցների համար նաև կանցկացնենք թրեյնինգներ։ Միասին վեր ենք հանելու արտադրական ցիկլում առկա բոլոր խնդիրները և դրանք միասին էլ  լուծելու ենք։ Սա TeeGschwendner-ի կողմից  տարածաշրջանում իրականացվող առաջին պրոյեկտն է,  և կարող եմ ասել, որ մենք Հայաստանում գտանք հենց այն, ինչը որ փնտրում էինք»,- իր խոսքում նշեց Թիգեշվենդներ ընկերության «Արտադրանքի պատրաստման» գծով պատասխանատու Լուկաշ Պարոբին։

TeeGschwendner ընկերությունը աշխարհի 4 մայրցամաքների 7 տարբեր երկրներում ունի ավելի քան 130 մասնագիտացված խանութ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայկական բուսական թեյերը կարտահանվեն Գերմանիա․մենք Հայաստանում գտանք այն, ինչ փնտրում էինք TeeGschwendner

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ վարկային նոր միջոցներ է ներգրավել ՓՄՁ վարկավորման նպատակով

22.12.2015 16:50

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ վարկային նոր միջոցներ է ներգրավել ՓՄՁ վարկավորման նպատակով

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 10 000 000 ԱՄՆ դոլար ծավալով վարկի ներգրավման պայմանագիր է կնքել DEG DEUTSCHE INVESTITIONS UND ENTWICKLUNGSGESELLSCHAFT MBH գերմանական ներդրումային կազմակերպության հետ,-հայտնում է ընկերության կայքը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ վարկային նոր միջոցներ է ներգրավել ՓՄՁ վարկավորման նպատակով

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Գերմանիան պետական պարտքը 2019 թվականին կհասցնի ՀՆԱ–ի 61,5%–ի` 2014 թվականի 74,7%–ի դիմաց

15.04.2015 17:05

Գերմանիան պետական պարտքը 2019 թվականին կհասցնի ՀՆԱ–ի 61,5%–ի` 2014 թվականի 74,7%–ի դիմաց

Գերմանիայի կառավարության կողմից հաստատված կայունության ծրագրի տեքստի համաձայն` սպասվում է, որ 2019 թվականին Գերմանիայի պետական պարտքը կնվազի և կկազմի ՀՆԱ 61,5%` 2014 թվականի 74,7%–ի դիմաց։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Գերմանիան պետական պարտքը 2019 թվականին կհասցնի ՀՆԱ–ի 61,5%–ի` 2014 թվականի 74,7%–ի դիմաց

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Deutsche Bank–ը 2014 թվականին 2.5 անգամ ավելացրել է շահույթը

29.01.2015 15:49

Deutsche Bank–ը 2014 թվականին 2.5 անգամ ավելացրել է շահույթը

Գերմանական Deutsche Bank բանկի շահույթը 2014 թվականին ավելացել է 2.5 անգամ և 1,7 միլիարդ կազմել, իսկ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը 681 միլիոն եվրո էր կազմել, ասվում է ընկերության ֆինանսական հաշվետվության մեջ, հայտնում է Փրայմը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Deutsche Bank–ը 2014 թվականին 2.5 անգամ ավելացրել է շահույթը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Գերմանական վերնախավի համար եվրագոտու ամենամեծ սպառնալիքը Ֆրանսիան է

18.12.2013 19:52

Գերմանական վերնախավի համար եվրագոտու ամենամեծ սպառնալիքը Ֆրանսիան է

Գերմանիայի քաղաքական, կառավարչական ու գործարար–վերնախավի ներկայացուցիչներն ավելի ու ավելի լավատեսորեն են նայում եվրագոտում տիրող իրավիճակին ու միասնական արժույթի ապագային, սակայն կարծում են, որ առվել շատ ռիսկեր են պարունակում ոչ թե Հունաստանը կամ Իսպանիան, այլ` Ֆրանսիան։ Դրա վկայությունն են Capital ամսագրի պատվերով անցկացված հարցման արդյունքները։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Գերմանական վերնախավի համար եվրագոտու ամենամեծ սպառնալիքը Ֆրանսիան է

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Հայաստանը KfW–ից արտոնյալ վարկեր և դրամաշնորհներ կստանա 112,75 մլն եվրոյի չափով

05.11.2013 16:13

Հայաստանը KfW–ից արտոնյալ վարկեր և դրամաշնորհներ կստանա 112,75 մլն եվրոյի չափով

Հայաստանը 112,75 մլն եվրո ընդհանուր գումարի չափով արտոնյալ վարկեր և դրամաշնորհներ կստանա KfW բանկից` տարբեր ծրագրերի իրականացման նպատակով։ Միջոցները կտրամադրվեն երեքշաբթի ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի և ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի կողմից ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2012 թվականի ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանը KfW–ից արտոնյալ վարկեր և դրամաշնորհներ կստանա 112,75 մլն եվրոյի չափով

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Moody’s–ը փոխել է Գերմանիայի բանկային համակարգի կանխատեսումը «բացասականից» «կայուն»

06.09.2013 11:41

Moody’s–ը փոխել է Գերմանիայի բանկային համակարգի կանխատեսումը «բացասականից» «կայուն»

Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը փոխել է Գերմանիայի բանկային համակարգի կանխատեսումը «բացասականից» «կայուն», հայտնում է РБК–ն։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Moody’s–ը փոխել է Գերմանիայի բանկային համակարգի կանխատեսումը «բացասականից» «կայուն»

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
ԵԿԲ ղեկավար խորհրդի անդամ Յ. Ասմուսեն. «Գերմանիայի տնտեսությունը II եռամսյակում կավելացնի աճի տեմպերը»

17.05.2013 20:38

ԵԿԲ ղեկավար խորհրդի անդամ Յ. Ասմուսեն. «Գերմանիայի տնտեսությունը II եռամսյակում կավելացնի աճի տեմպերը»

Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար խորհրդի անդամ Յորգ Ասմուսենը ենթադրում է, որ Գերմանիայի տնտեսության աճը 2013թ.–ի երկրորդ եռամսյակում ավելի զգալի կլինի` 2013թ.–ի առաջին եռամսյակի համեմատ։ «Իմ կարծիքով` մենք բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ ընթացիկ եռամսյակը գերմանական տնտեսության համար ավելի հաջող կլինի, քան նախորդը»,– Բեռլինում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է Ասմուսենը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ԵԿԲ ղեկավար խորհրդի անդամ Յ. Ասմուսեն. «Գերմանիայի տնտեսությունը II եռամսյակում կավելացնի աճի տեմպերը»

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Գերմանիայի տնտեսությունը վերակենդանանում է. այն լիովին պետք է կայունանա 2013 թ.–ի վերջին

14.05.2013 11:43

Գերմանիայի տնտեսությունը վերակենդանանում է. այն լիովին պետք է կայունանա 2013 թ.–ի վերջին

Գերմանական տնտեսությունը վերականգնել է աճի միտումը 2013 թվականի առաջին եռամսյակում և պետք է ամբողջովին ամրապնդվի 2013 թվականի վերջին, ասվում է երկրի Էկոնոմիկայի նախարարության զեկույցում։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Գերմանիայի տնտեսությունը վերակենդանանում է. այն լիովին պետք է կայունանա 2013 թ.–ի վերջին

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Գերմանիայի ֆինանսների նախարարությունն արդար է համարում Կիպրոսի հարցով Եվրախմբի որոշումը

25.03.2013 15:03

Գերմանիայի ֆինանսների նախարարությունն արդար է համարում Կիպրոսի հարցով Եվրախմբի որոշումը

ԳԴՀ ֆինանսների նախարարության ղեկավար Վոլֆգանգ Շոյբլեն երկուշաբթի գիշերը Եվրախմբի կողմից` Կիպրոսի ֆինանսական աջակցման միջոցների վերաբերյալ կայացրած որոշումն արդար է համարում և կարծում է, որ այն կարող է նպաստել այդ երկրի բանկային համակարգի նկատմամբ վստահությունը վերադարձնելուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Գերմանիայի ֆինանսների նախարարությունն արդար է համարում Կիպրոսի հարցով Եվրախմբի որոշումը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.03.2024