06.11.2014 18:56
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Փարիզ, որտեղ մասնակցելու է կենտրոնական բանկերի գործունեության վերաբերյալ Ֆրանսիայի բանկում կազմակերպվող «Կենտրոնական բանկերի կառավարում. զարգացման ուղիներ» թեմայով գիտաժողովին:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը հայտնում է, որ գիտաժողովին մասնակցում են Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի, Եվրոպական կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, մի շարք այլ երկրների կենտրոնական բանկերի ղեկավարներ, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ:
Գիտաժողովի ընթացքում քննարկվելու են դրամավարկային քաղաքականության իրականացման, ֆինանսական համակարգի ադապտացման, միջազգային ֆինանսական հոսքերի, մակրոտնտեսական քաղաքականության զարգացման վերաբերյալ հարցեր:
Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԿԲ նախագահը մասնակցելու է Ֆրանսիայի Բանկում կազմակերպվող գիտաժողովին
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ