ԳԻՏՆԱԿԱՆ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը երիտասարդ գիտնականների համար հիփոթեքային վարկի դիմումների նշանակալի հոսք է գրանցում

12.08.2011 17:38

ՎՏԲ-Հայաստան Բանկը երիտասարդ գիտնականների համար հիփոթեքային վարկի դիմումների նշանակալի հոսք է գրանցում

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. 2011թ.-ի հուլիսից սկսած՝ ՎՏԲ Հայաստան Բանկում «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկի դիմումների նշանակալի հոսք է նկատվում:

ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից 2011թ. տարեսկզբին «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության սոցիալական  ծրագրի շահառուներին հիփոթեքային վարկեր տրամադրելու նպատակով հայտարարված մրցույթում հաղթող էր ճանաչվել «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ:

«Հիփոթեքային վարկը «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» ծրագրի շրջանակներում ունի բավականին մեծ պահանջարկ ազգաբնակչության շրջանում, որի մասին վկայում է հենց  հաճախորդների դիմումների քանակը: Տվյալ պահին Բանկն ընդունում է վարկի տրամադրման նախնական որոշումներ, և չնայած նրան, որ վարկը տրամադրվելու է շենքի 20% կառուցապատման ժամանակ, Բանկն արդեն հաստատել է մի շարք դիմումներ»,- հաղորդագրության մեջ մեջբերվում է Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանի խոսքը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը երիտասարդ գիտնականների համար հիփոթեքային վարկի դիմումների նշանակալի հոսք է գրանցում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024