գլխամասային գրասենյակ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակը գործում է նոր հասցեում

05.03.2018 11:29

ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակը գործում է նոր հասցեում

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Ելնելով բիզնեսի զարգացումից բխող կարիքների աճից և աշխատակիցների առավել արդյունավետ գործունեության համար պայմաններ ապահովելու նպատակով, ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակը տեղակայվել է նոր հասցեում, որը վերանորոգվել է Բանկի կողմից և համապտասխանում է բոլոր ժամանակակից տրենդներին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

2018 թ. փետրվարի վերջին ավարտվեց «ՎՏԲ-Հայաստան Բանկի» ՓԲԸ գլխամասային գրասենյակի աշխատակիցների, ինչպես նաև Բանկի ապարատա–ծրագրային համալիրի (որոնք գտնվում էին Նալբանդյան փող., 46 հասցեում) տեղափոխությունը Մոսկովյան 35 հասցեում գտնվող «Մոսկովյան Պլազա»-ի շենք:

Նոր գրասենյակը, որը տեղակայված է շենքի չորս հարկերում, հագեցած է նորագույն սարքավորումներով, որոնք համպատասխանում են ժամանակակից բանկային գրասենյակի պահանջներին:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակը գործում է նոր հասցեում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024