ԳԼՈԲԱԼ թեմյով բոլոր նորությունները

«NASDAQ OMX Armenia» -ում տեղի կունենա «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում

10.11.2015 13:10

«NASDAQ OMX Armenia» -ում  տեղի կունենա  «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի  անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Նոյեմբերի 17-ին «NASDAQ OMX Armenia» ֆոնդային բորսայում տեղի կունենա «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում, հաղորդում է  ընկերության պաշտոնական կայքը:

Պարտատոմսերը կարող են ձեռք բերել ինչպես ֆիզիկական անձինք, այնպես էլ  անհատ ձեռնարկատերերն  ու իրավաբանական անձինք:

“Այս կերպ «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հնարավորություն է ընձեռում իրականացնել փոխշահավետ ներդրում  և առավել արդյունավետ տեղաբաշխել ֆինանսական միջոցները: Ընկերության պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցները օգտագործվելու են  ֆինանսական ծառայությունների ծավալների ընդլայնման, այդ թվում՝ նոր վարկատեսակների մշակման ու ներդրման, ինպես նաև կազմակերպության գործունեության աշխարհագրությունը մեծացնելու ուղղությամբ”,-ասված է հաղորդագրությունում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Վարկային կազմակերպություններ | Comments Off on «NASDAQ OMX Armenia» -ում տեղի կունենա «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
16.04.2024