գյուղատնտեսության զարգացման հիմնադրամ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը և «ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը կհամագործակցեն վարկերի սուբսիդավորման ծրագրի շրջանակում

24.11.2017 17:38

ՀՀ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը և «ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը կհամագործակցեն վարկերի սուբսիդավորման ծրագրի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը և «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նորիկ Նազարյանն այսօր ստորագրել են հուշագիր «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի» շրջանակներում համագործակցության վերաբերյալ, հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Սուբսիդավորվող վարկերի տրամադրման նպատակով հիմնադրամի կողմից տնտեսվարողների համար կազմակերպվում են դասընթացներ և տրամադրվում են  հավաստագրեր», – հայտնում են նախարարությունից:

«Հուշագրով «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը կաջակցի Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին ֆինանսական գրագիտության դասընթացների կազմակերպման հարցում, այսինքն` մենք կունենանք ֆինանսական առումով ավելի գրագետ ֆերմերներ, ինչը կարևոր է և' մեզ, և' ֆինանսական կառույցների համար», - նշել է ՀՀ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Новости, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը և «ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ»-ը կհամագործակցեն վարկերի սուբսիդավորման ծրագրի շրջանակում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024