ԳՅՈՒՂՄԹԵՐՔ թեմյով բոլոր նորությունները

Գյուղատնտեսական արտադրանքի սեզոնային երկրորդ տոնավաճառը կբացվի օգոստոսին

26.07.2012 17:06

Գյուղատնտեսական արտադրանքի սեզոնային երկրորդ տոնավաճառը կբացվի օգոստոսին

ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. Գյուղատնտեսական արտադրանքի սեզոնային երկրորդ տոնավաճառը կբացվի Երևանի «Այրարատ» կինոթատրոնի մերձակայքում այս տարվա օգոստոսի 10-ից հետո, հինգշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

Գյուղմթերքի առաջին տոնավաճառը, որը գործում է Արաբկիր վարչական կենտրոնում՝ Կասյան փողոցին հարող հրապարակում, բացվել է հունիսի 30-ին։
Նախարարի խոսքով, նոր տոնավաճառի տարածքն ավելի մեծ կլինի, հետևաբար, տնտեսվարող սուբյեկտներն ավելի մեծ թվով արտադրանք ներկայացնելու հնարավորություն կունենան։

Կարապետյանը նշեց նաև, որ անհրաժեշտության և մեծ պահանջարկի դեպքում կքննարկվի նաև երրորդ այդպիսի տոնավաճառի բացման հնարավորությունը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Գյուղատնտեսական արտադրանքի սեզոնային երկրորդ տոնավաճառը կբացվի օգոստոսին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024