ԳՈՏԻ թեմյով բոլոր նորությունները

Թուրքիայի ղեկավարությունն ուսումնասիրում է թուրքական լիրայի հիման վրա տարածաշրջանային արժութային միության ստեղծման գաղափարը. թերթ

02.11.2012 15:22

Թուրքիայի ղեկավարությունն ուսումնասիրում է թուրքական լիրայի հիման վրա տարածաշրջանային արժութային միության ստեղծման գաղափարը. թերթ

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Թուրքիայի կառավարությունն ուսումնասիրում է թուրքական ազգային արժույթի` լիրայի, հիման վրա տարածաշրջանային արժութային և ֆինանսական միության ստեղծման հնարավորությունը, հաղորդում է ԻՏԱՌ–ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով «Ուոլ–սթրիթ Ջորնել Յուրոփ» թերթին»։

Նրա ստացած տեղեկատվության համաձայն՝ այս շաբաթ Բեռլին կատարած այցի ընթացքում վարչապետ Ռեջեփ Էրդողանը գերմանական կողմին հայտնել է, որ «թուրքական լիրայի գոտու ստեղծման վերաբերյալ առաջարկ կա, և ես համաձայն եմ նրանց հետ»։

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանն իր հերթին տեղեկացրել է, որ Անկարան «շատ ակտիվ քաղաքականություն և խորհրդակցություններ է տանում այդ հարցի շուրջ»։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Թուրքիայի ղեկավարությունն ուսումնասիրում է թուրքական լիրայի հիման վրա տարածաշրջանային արժութային միության ստեղծման գաղափարը. թերթ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024