ԳՈՐԾԱԴՐՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ կառավարությունը ջանքեր կգործադրի 2015 թ.–ին տնտեսության աճի համար. նախարար

11.06.2015 12:09

ՀՀ կառավարությունը ջանքեր կգործադրի 2015 թ.–ին տնտեսության աճի համար. նախարար

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը ջանքեր կգործադրի այս տարվա արդյունքում երկրում արտաքին ռիսկերը նվազեցնելու և տնտեսական աճի հասնելու համար, «Գոլոս Արմենիի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։

Նրա խոսքերով, այդ նպատակով ծրագրեր են իրականացվում արտահանման կողմնորոշում ունեցող ոլորտների խթանման ուղղությամբ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության համակարգման միջոցով։ «Թե որքանով ենք հասնել  այդ նպատակին հնարավոր կլինի դատել տարվա տնտեսական արդյունքներով», – նշել է Խաչատրյանը։

Նա հիշեցրել է, որ 2014 թ.–ի վերջին որոշ միջազգային կազմակերպություններ, 2015 թ.–ի արդյունքում, կանխատեսում էին Հայաստանի տնտեսության անկում և դա կապում էին համաշխարհային տնտեսության, ինչպես նաև Հայաստանի գործընկեր պետություններում (մասնավորապես` Ռուսաստանում) տեղի ունեցող գործընթացներով։ «Սակայն 2015 թ.–ի հունվար–ապրիլի արդյունքում մեզ մոտ գրանցվել է տնտեսական ակտիվության 2,7 տոկոսանոց աճ», – ասել է նախարարը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՀՀ կառավարությունը ջանքեր կգործադրի 2015 թ.–ին տնտեսության աճի համար. նախարար

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024