գործառնական շահույթ թեմյով բոլոր նորությունները

Յունիբանկի գործառնական շահույթն աճել է 1,5 անգամ` մինչև 3.4 մլն դրամ

15.09.2017 14:53

Յունիբանկի գործառնական շահույթն աճել է 1,5 անգամ` մինչև 3.4 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. 2017թ.-ի առաջին յոթ ամիսների արդյունքներով Յունիբանկի գործառնական շահույթը մինչև պահուստներին մասհանումներ կատարելն արձանագրել է աննախադեպ աճ և կազմել 3.4 մլրդ ՀՀ դրամ` գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը ավելի քան 1,5 անգամ, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդման, աճը հիմնականում պայմանավորված է բանկի գործունեության արդյունավետության բարձրացմամբ և բոլոր բիզնես ուղղությունների գծով ֆինանսական ցուցանիշների բարելավմամբ:

ՖՀՄՍ-ի համաձայն, Յունիբանկի զուտ տոկոսային եկամուտը, մանրածախ և բիզնես վարկավորման ոլորտում դիրքերի ամրապնդման արդյունքում աճել է գրեթե 10%-ով: Զգալի աճել են բանկի զուտ ոչ տոկոսային եկամուտները` ավելի քան 110%-ով:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Յունիբանկի գործառնական շահույթն աճել է 1,5 անգամ` մինչև 3.4 մլն դրամ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024