գործառույթներ թեմյով բոլոր նորությունները

Կոնվերս Բանկն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության մի շարք գործառույթներ կիրականացնի

09.02.2017 19:44

Կոնվերս Բանկն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության մի շարք գործառույթներ կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը փետրվարի 8-ից սկսել է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության մի շարք գործառույթների իրականացումը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդման, ՀՀ արդարադատության նախարարության և Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հետ համագործակցության շրջանակում, Բանկի «Կիլիկիա» և «Նոր Նորք» մասնաճյուղերում իրականացվում են անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և այլ առևտրային կազմակերպությունների պետական գրանցման հետ կապված գործառույթներ, ինչպես նաև մատուցվում են մի շարք այլ ծառայություններ:

«Կոնվերս բանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1993 թ.–ի դեկտեմբերի 20–ին։ Բանկի բաժնետերերն են Advanced Global Investments–ը (Արգենտինա)` 80,94 տոկոս մասնաբաժնով, Հայ առաքելական եկեղեցին` 5 տոկոս և «ՀայՓոստ» ՓԲԸ-ն` 14,06 տոկոս մասնաբաժնով։ -0-

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Новости, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կոնվերս Բանկն Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության մի շարք գործառույթներ կիրականացնի

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024