ԳՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

Մոսկվայի բանկն իրեն է վերադարձրել ԳՈՒՄ–ի բաժնետոմսերի փաթեթը և նախատեսում է վաճառել դրանք

30.07.2013 15:43

Մոսկվայի բանկն իրեն է վերադարձրել ԳՈՒՄ–ի բաժնետոմսերի փաթեթը և նախատեսում է վաճառել դրանք

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /ԱՌԿԱ/. Մոսկվայի բանկը, որը ՌԴ–ում ակտիվներով վեցերորդն է, վերադարձրել է «ԳՈՒՄ առևտրի տան» բաժնետոմսերի գրեթե 3 տոկոսը և դարձել է 5–տոկոսանոց փաթեթի սեփականատեր, սակայն այդ բիզնեսը զարգացնել չի ծրագրում, իսկ արժեթղթերը ցանկանում է վաճառել։

«ԳՈՒՄ առևտրի տունը» գրանցվել է 1991 թվականին, Գլխավոր ունիվերսալ խանութի սեփականաշնորհումից հետ (մինչև 1953 թվականը` Վերին առևտրային շարքեր)։ 2004 թվականին «Ալֆա գրուպը» (ի դեմս «Խաչմերուկ» ԱՏ) վաճառել է «ԳՈՒՄ» առևտրային տան բաժնետոմսերի հսկիչ փաթեթը (ավելի քան 50.2 տոկոս) Bosco di Ciliegi խմբին, որը գործարար Միխայիլ Կուսնիրովիչին և նրա ընտանիքին ենթակա «լյուքս» կարգի հագուստի ռուսական շուկայի առաջատարներից է։ Գործարքի գումարը փորձագետները գնահատել են 110-120 միլիոն դոլար։

Ինչպես «Փրայմ» գործակալությանն է հայտնել Մոսկվայի բանկի ներկայացուցիչը, 2008 թվականին բանկը ձեռք է բերել ԳՈՒՄ–ի բաժնետոմսերի 5 տոկոսը, որոնց մեծ մասը այնուհետև մի շարք գործառնությունների արդյունքում անցել են «հատուկ վարձակալողների» սեփականություն, հայտնում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Մոսկվայի բանկն իրեն է վերադարձրել ԳՈՒՄ–ի բաժնետոմսերի փաթեթը և նախատեսում է վաճառել դրանք

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024