դադար թեմյով բոլոր նորությունները

ՊրոԿրեդիտ Բանկը դադարեցրել է գործունեությունը Հայաստանում. ԿԲ որոշում

10.05.2016 20:26

ՊրոԿրեդիտ Բանկը դադարեցրել է գործունեությունը Հայաստանում. ԿԲ որոշում

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /ԱՌԿԱ/. «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ–ն դադարեցրել է գործունեությունը Հայաստանում, նրա իրավահաջորդը կդառնա «Ինեկոբանկ» ՓԲԸ–ն, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ–ի մամուլի ծառայությունից։

«ՀՀ Կենտրոնական բանկը 2016 թ.–ի մայիսի 10–ին գրանցել է փոխանցման ակտը և «Ինեկոբանկ» ՓԲԸ նոր խմբագրությամբ կանոնադրությունը, համաձայն որի` «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի գործունեությունը կդադարի, իսկ «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ–ն կհանդիսանա «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդը», – նշվում է հաղորդագրության մեջ։

ԿԲ–ի որոշմամբ` «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ–ի բանկային գործունեության թիվ 85 լիցենզիան ճանաչվել է ուժը կորցրած։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՊրոԿրեդիտ Բանկը դադարեցրել է գործունեությունը Հայաստանում. ԿԲ որոշում

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024