ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

ԱՄՆ ԴՊՀ նախկին ղեկավարը 250 հազար դոլար է վաստակել` 40–րոպեանոց դասախոսություն կարդալով Աբու Դաբիում

05.03.2014 15:58

ԱՄՆ ԴՊՀ նախկին ղեկավարը 250 հազար դոլար է վաստակել` 40–րոպեանոց դասախոսություն կարդալով Աբու Դաբիում

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) նախկին ղեկավար Բեն Բերնանկեն 250 հազար դոլար է վաստակել` 40–րոպեանոց դասախոսությամբ ելույթ ունենալով ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիի տնտեսական համաժողովում։ Ինչպես երեքշաբթի հայտնել են տեղական ԶԼՄ–ները, ամերիկյան ֆինանսական գերատեսչության ղեկավարի պաշտոնում 2013 թվականին Բերնանկեն ստացել է 199 700 դոլար, գրում է ԻՏԱՌ ՏԱՍՍ–ը։

Աբու Դաբիում Բերնանկեի ելույթի թեման էր ԴՊՀ–ի արձագանքը 2007-2009 թվականների ֆինանսական ճգնաժամին և համաշխարհային տնտեսության համար դրա հետևանքներին։ Ավելի մանրամասն ճգնաժամի կապակցությամբ Բերնանկեն իր դատողությունները ծրագրում է շարադրել իր ապագա գրքում։

Տնտեսական համաժողովը կազմակերպել է Աբու Դաբիի Ազգային բանկը, որի հրավիրատոմսերը տարածվել են 2 հազար դոլար արժեքով։ Դրա մասնակիցներից մեկը, ինչպես նշվում է, դարձել է ԱՄՆ ֆինանսների նախկին նախարար Լոուրենս Սամերսը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ԱՄՆ ԴՊՀ նախկին ղեկավարը 250 հազար դոլար է վաստակել` 40–րոպեանոց դասախոսություն կարդալով Աբու Դաբիում

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024