ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

Visa-ն և MasterCard-ը ռիթեյլերներին 6 մլրդ դոլար կվճարեն ենթադրվող դավադրության գործով

14.07.2012 13:51

Visa-ն և MasterCard-ը ռիթեյլերներին 6 մլրդ դոլար կվճարեն ենթադրվող դավադրության գործով

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. Visa և MasterCard վճարային համակարգերի երկու խոշորագույն էլեկտրոնային օպերատորները համաձայնել են մանրածախ առևտրի մի շարք խանութների 6 մլրդ դոլար վճարել՝ մինչդատական կարգով կրեդիտ քարտերի օգտագործման համար հավելավճարի վերաբերյալ այդ ընկերությունների ենթադրվող համաձայնության գործը կարգավորելու համար, շաբաթ օրը հայտնում է Ասոշիեյթեդ Պրես գործակալությունը։

Դատավարությունը սկսվել է դեռ 2005 թվականին, երբ ամերիկյան Kroger Co, Safeway Inc. և Walgreen Co խոշոր ռիթեյլերները հայց են ներկայացրել Visa, MasterCard-ի և քարտ թողարկող բանկերի դեմ, որոնք զբաղվում են մի շարք խանութներում ապրանքների և ծառայությունների վճարման ժամանակ կրեդիտ և դեբետային քարիտերի օգտագործման համար գանձվող հավելավճարների հավաքագրմամբ։ Ռիթեյլերները մեղադրել են օպերատորներին և բանկերին այդ գումարների չափը դիտավորությամբ բարձրացնելու մեջ, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

Հարցի մինչդատական կարգավորման պայմանների համաձայն, պլաստիկ քարտերի օպերատորները պարտավորվել են ութ ամսով նվազեցնել հավելավճարը։ Ինչպես նշվում է հաղորդագրությունում, այդ որոշումը չի վերաբերում դեբետային քարտերին։ -0-

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Visa-ն և MasterCard-ը ռիթեյլերներին 6 մլրդ դոլար կվճարեն ենթադրվող դավադրության գործով

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024