ԴԱՎԹՅԱՆ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանում ՀՆԱ 15-տոկոսանոց անկումն իրատեսական է. Ֆինանսների նախարարություն

28.10.2009

Հայաստանում ՀՆԱ 15-տոկոսանոց անկումն իրատեսական է. Ֆինանսների նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում տնտեսական անկման կանխատեսելի ցուցանիշը 15 տոկոսի մակարդակում ընթացիկ տարվա արդյունքներով բավականին իրատեսական է, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:

«Հուլիսին Հայաստանում տնտեսական անկման ամենացածր մակարդակն է գրանցվել՝ 18,5 տոկոս: Հետո սկսվեց եթե ոչ վերականգնում, ապա միանշանակ՝ կայունացում: Այժմ տնտեսությունը կայունացումից անցնում է վերականգնման, և, մեր կանխատեսումներով, մինչև տարեվերջ 18,5 տոկոսանոց անկումը պետք է մոտենա 15 տոկոսի»,- չորեքշաբթի նա ասաց լրագրողներին:

Այս առնչությամբ Դավթյանը պարզաբանեց, որ «քանի որ ճգնաժամի ազդեցության տակ անցյալ տարվա սեպտեմբերից բազան սկսել է կրճատվել, այս տարվա հոկտեմբերի դրությամբ աճ ապահովելն ավելի հեշտ կլինի, քան նախորդ տարիներին»:

Դիտումներ: 491

Բաժիններ՝ anticrisis.am, Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.05.2012