ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ թեմյով բոլոր նորությունները

Ռուսաստանի բանկում ազգային վճարային համակարգի դեպարտամենտ կստեղծվի

24.09.2013 11:56

Ռուսաստանի բանկում ազգային վճարային համակարգի դեպարտամենտ կստեղծվի

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի Կենտրոնական բանկը վճարների և հաշվարկների ոլորտի վերահսկողության որակը բարձրացնելու համար ազգային վճարային համակարգի հատուկ դեպարտամենտ է ստեղծում, այսօր գրում է «РБК daily»–ին։

Ըստ պարբերականի, այն կվերահսկի ԿԲ–ի ներսում և երկրի տարածքում անցկացվող վճարների ողջ ռուսական շուկան։ Այժմ դրանով զբաղվում է երեք դեպարտամենտ, որոնց աշխատանքի պատասխանատուն է Ռուսաստանի բանկի փոխնապագահ Տատյանա Չուգունովան, հաղորդում է rbc.ru–ն։

Ռոման Պրոխորովի գլխավորած հաշվարկների կարգավորման դեպարտամենտը վերահսկում է այն վճարներն ու հաշվարկները, որոնք իրականացվում են ՌԴ տարածքում, հետևում է վճարային համակարգերի աշխատանքին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Ռուսաստանի բանկում ազգային վճարային համակարգի դեպարտամենտ կստեղծվի

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024