ԴԵՖԼՅԱՑԻԱ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանում 9 ամիսների ընթացքում 1,5%-անոց դեֆլյացիա է գրանցվել՝ ԱՊՀ երկրների 4% գնաճի դիմաց

09.11.2012 17:51

Հայաստանում 9 ամիսների ընթացքում 1,5%-անոց դեֆլյացիա է գրանցվել՝ ԱՊՀ երկրների 4% գնաճի դիմաց

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2012թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 1,5%-անոց դեֆլյացիա է գրանցվել, այն դեպքում, որ ԱՊՀ երկրներում միջինը 4 տոկոս գնաճ է գրանցվել, ասվում է ԱՊՀ վիճակագրական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Նշված ժամանակահատվածում դեֆլյացիա է գրանցվել  նաև Ադրբեջանում և Ուկրաինայում՝ 2,7% և  0,3% համապատասխանաբար:
Միաժամանակ, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, սեպտեմբերին, օգոստոսի համեմատ, Հայաստանի սպառողական գներն աճել են 0,8 տոկոսով (ԱՊՀ երկրներում միջինը 0,5%):

ԱՊՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, Համագործակցության մյուս երկրներում 2012թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճ է նկատվել:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանում 9 ամիսների ընթացքում 1,5%-անոց դեֆլյացիա է գրանցվել՝ ԱՊՀ երկրների 4% գնաճի դիմաց

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024